Tuesday, July 6, 2010

Իրանի ինքնաթիռները չեն լիցքավորում

Panorama.am. 6-7-2010- Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայաններում հրաժարվում են լիցքավորել իրանական ընկերությունների ինքնաթիռները` կապված Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ կիրառած սանկցիաների հետ: Հաղորդում է BBC-ին: Նշենք, որ 2010 թվականի հունիսի 9-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել` Թեհրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին: Բացի այդ, հուլիսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Իրանի նկատմամբ միակողմանի սանկցիաների ծավալը մեծացնելու մասին:

No comments: