News.am. 15-7-2010- Ի տարբերություն վրացական իշխանությունների, որոնք հայկական եկեղեցիները յուրացնելու համար պատրաստ են ամեն բանի, իրանական կողմը, հակառակը, այս առումով բավական հոգատար եւ հանդուրժող է։ Լրագրողների հետ հուլիսի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով, ինքը դրանում համոզվել է Իրանում հայկական հուշարձանների ուսումնասիրման՝ ավելի քան մեկ ամիս տեւած աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ «Մեր արշավախումբն աշխատել է Թեհրանից հարավ ընկած Քյազազում, Քյամարայում, Փերիայում եւ Նոր Ջուղայում։ Բոլոր այս վայրերում հանդիպել ենք շուրջ 20 հայկական եկեղեցիների։ Հետաքրքիր է, որ դրանք բավական լավ էին պահպանվել, բացի այդ եկեղեցիների մոտ կային հուշատախտակներ, որոնց վրա գրված էր, որ դրանք հայկական հուշարձաններ են։ Իրանցի գյուղացիների կողմից հայկական հուշարձաններ ոչնչացնելու մղում բնավ չկա, ավելին, իրանական կառավարությունը դրանցից շատերի վերանորգման համար գումարներ է տրամադրում»,- շեշտեց Կարապետյանը։Thursday, July 15, 2010
Հուշարձանագետ. Իրանը հոգատար եւ հանդուրժող է հայկական հուշարձանների հանդեպ
News.am. 15-7-2010- Ի տարբերություն վրացական իշխանությունների, որոնք հայկական եկեղեցիները յուրացնելու համար պատրաստ են ամեն բանի, իրանական կողմը, հակառակը, այս առումով բավական հոգատար եւ հանդուրժող է։ Լրագրողների հետ հուլիսի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով, ինքը դրանում համոզվել է Իրանում հայկական հուշարձանների ուսումնասիրման՝ ավելի քան մեկ ամիս տեւած աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ «Մեր արշավախումբն աշխատել է Թեհրանից հարավ ընկած Քյազազում, Քյամարայում, Փերիայում եւ Նոր Ջուղայում։ Բոլոր այս վայրերում հանդիպել ենք շուրջ 20 հայկական եկեղեցիների։ Հետաքրքիր է, որ դրանք բավական լավ էին պահպանվել, բացի այդ եկեղեցիների մոտ կային հուշատախտակներ, որոնց վրա գրված էր, որ դրանք հայկական հուշարձաններ են։ Իրանցի գյուղացիների կողմից հայկական հուշարձաններ ոչնչացնելու մղում բնավ չկա, ավելին, իրանական կառավարությունը դրանցից շատերի վերանորգման համար գումարներ է տրամադրում»,- շեշտեց Կարապետյանը։
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment