Thursday, July 15, 2010

Միացյալ Նահանգներին Հայաստանը հատկապես հետաքրքիր է. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն այսօր «Սարդարապատ» շարժման Ազգային խորհրդարանի նիստում հայտարարեց, որ հետզհետե Միացյալ Նահանգներին Կովկասն ավելի շատ է հետաքրքրում՝ հատկապես Հայաստանը։ Ըստ նրա, որքան էլ դա տարօրինակ թվա՝ հաշվի առնելով, որ մենք ավելի շատ պրոռուսական համբավ ունենք, սակայն ԱՄՆ–ը Հայաստանով առավել հետաքրքրվելու պատճառ ունի։ «Ռուսաստանի հետ սահման չունենալու հանգամանքը շատ ավելի ձեռք է տալիս ԱՄՆ–ին։ Իրենք հայկական գործոնն օգտագործելու իրավական հիմքեր ունեն՝ նույն հենց Վիլսոնյան վճիռը....»,– պարզաբանեց Պապյանը։ Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին՝ Պապյանը նկատեց, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը «նաև պատերազմը զսպելու նպատակ ուներ»։

No comments: