7Or.am. 19-7-2010- Հուլիսի 18-ին Բաթումիում ընդլայնված կազմով հանդիպման ավարտին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ի. Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին և Վրաստանին միացնում են համաշխարհային մասշտաբի խոշորագույն նախագծերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթատարերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարերը, երկաթգծային նախագծերը։
«Այսօր տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը մեզ թելադրում են առաջ նայել, նոր նախագծերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը, և, այդպիսով, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը»,-հայտարարել է Ալիևը։
Հուլիսի 18-ին կայացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա տիկնոջ Մեհրիբան Ալիևայի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա տիկնոջ Սանդրա Ռուլոֆի միջև։ Հյուրերը ծանոթացել են նաև Բաթումիի տեսարժան վայրերին։Monday, July 19, 2010
Ի. Ալիև. «Վրաստանի հաջողությունն Ադրբեջանի հաջողությունն է»
7Or.am. 19-7-2010- Հուլիսի 18-ին Բաթումիում ընդլայնված կազմով հանդիպման ավարտին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ի. Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին և Վրաստանին միացնում են համաշխարհային մասշտաբի խոշորագույն նախագծերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթատարերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարերը, երկաթգծային նախագծերը։
«Այսօր տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը մեզ թելադրում են առաջ նայել, նոր նախագծերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը, և, այդպիսով, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը»,-հայտարարել է Ալիևը։
Հուլիսի 18-ին կայացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա տիկնոջ Մեհրիբան Ալիևայի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա տիկնոջ Սանդրա Ռուլոֆի միջև։ Հյուրերը ծանոթացել են նաև Բաթումիի տեսարժան վայրերին։
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment