Wednesday, July 14, 2010

Ինչպիսի՞ կապ կա Ջենիֆեր Լոպեսի եւ հայ ոստիկանի միջեւ

News.am. 14-7-2010- Առաջիկա շաբաթ օրը Երեւանում տեղի է ունենալու «էլիտար» հարսանիք։ Ամուսնանում է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմենը, հաղորդում է «Հայկական ժամանակը»։ Հարսնացուի անունը Լուիզա է։ Հարսնացուի հայրը, ըստ թերթի աղբյուրների, մոսկվաբնակ հայ մեծահարուստ է, ում պատկանում է մոսկովյան հայտնի հյուրանոցներից մեկը։ Նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 50-60 միլիոն դոլար։ Թերթը գրում է, որ երիտասարդներն այնքան են սիրում միմյանց, որ նրանց ամուսնությանը չի խոչընդոտում այն հանգամանքը, որ հարսնացուն՝ Լուիզան, 8 տարով մեծ է փեսացուից։ Եվ մի կարեւոր հանգամանք եւս. հարսնացուի հայրը Միացյալ Նահանգներում՝ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ ամառանոց, որի հարեւանությամբ գտնվում է Ջենիֆեր Լոպեսի ավելի շքեղ առանձնատունը։ Այդ առանձնատներից ոչ հեռու գտնվում է նաեւ Շերի՝ Շերելին Սարգսյանի դղյակը։ Բնականաբար, գրում է թերթը, լինելու է ճոխ եւ թանկ հարսանիք, որին հրավիրված է հայ հասարակության՝ Ներսիկ Նազարյանի պատկերացրած ամբողջ «էլիտան»:

No comments: