Tert.am. 14-7-2010- Հայաստանի հետ Արձանագրությունների ստորագրմամբ գործընթացն ավարտին չի հասել: Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ի պատասխան Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Սուլեյման Յաղըզի` հայ-թուրքական գործընթացի առնչությամբ արված հարցադրմանը:
«Արձանագրությունները շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Եվ վերջնական որոշումը խորհրդարանինն է»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդգծելով, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատումը թուրքական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, Դավութօղլուն հայտարարել է, որ այդ տարածաշրջանում առկա քաղաքական հակամարտությունները խոչընդոտում են խաղաղության և կայունության ապահովումը և սպառնում տարածաշրջանի հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը:
Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար բավարար չէ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շոշափելի քայլեր իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Դավութօղլուն, միևնույն ժամանակ, նշելով, որ հայ-թուրքական գործընթացում դրական տեղաշարժերը դրականորեն են ազդելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա, հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում արձանագրվող առաջընթացին զուգահեռ վերջին շրջանում թափ է հավաքել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցային գործընթացը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին` Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի անտեսել Ադրբեջանի շահը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով, որ Անկարան նախկինի պես շարունակելու է աջակցել Բաքվին, հայտարարել է, թե թուրքական իշխանությունները չեն նահանջելու իրենց հայտարարություններից:Wednesday, July 14, 2010
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի անտեսել Ադրբեջանի շահը. Ահմեթ Դավութօղլու
Tert.am. 14-7-2010- Հայաստանի հետ Արձանագրությունների ստորագրմամբ գործընթացն ավարտին չի հասել: Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ի պատասխան Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Սուլեյման Յաղըզի` հայ-թուրքական գործընթացի առնչությամբ արված հարցադրմանը:
«Արձանագրությունները շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Եվ վերջնական որոշումը խորհրդարանինն է»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդգծելով, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատումը թուրքական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, Դավութօղլուն հայտարարել է, որ այդ տարածաշրջանում առկա քաղաքական հակամարտությունները խոչընդոտում են խաղաղության և կայունության ապահովումը և սպառնում տարածաշրջանի հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը:
Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար բավարար չէ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շոշափելի քայլեր իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Դավութօղլուն, միևնույն ժամանակ, նշելով, որ հայ-թուրքական գործընթացում դրական տեղաշարժերը դրականորեն են ազդելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա, հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում արձանագրվող առաջընթացին զուգահեռ վերջին շրջանում թափ է հավաքել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցային գործընթացը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին` Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի անտեսել Ադրբեջանի շահը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով, որ Անկարան նախկինի պես շարունակելու է աջակցել Բաքվին, հայտարարել է, թե թուրքական իշխանությունները չեն նահանջելու իրենց հայտարարություններից:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment