Tert.am. 26-7-2010- Եվրամիությունը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը։ Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
«Լեռնայի Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ քվեարկություն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո։ Այժմ անհրաժեշտ է պայմանավորվել այն սկզբունքների մասին, թե ինչպես պետք է զարգանա այդ գործընթացը՝ բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծելու նպատակով»,- ասել է Սեմնեբին։
Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքները արդեն հնչեցվել են ամենաբարձր մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Ես կարծում եմ, որ սա հրաշալի հիմք է կարգավորման համար, և Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին հենվել դրա վրա»,- ընդգծել է Սեմբնեբին։
Նա նշել է, որ արդեն կա ինչ-որ ուրվագիծ, որը կարող է խնդրի կենսունակ լուծում լինել, և այժմ ընդամենը պետք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները։
Նա նաև ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա ազդում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը։
«Այս գործընթացների միջև ձևական կապ չկա։ Միևնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ ինչ էլ կատարվի այդ գործընթացներից մեկում, դա կազդի վստահության մթնոլորտի վրա, և դրան պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է Սեմնեբին։
Monday, July 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment