News.am. 14-7-2010- Հայաստանի նոր ատոմակայանը պատրաստ կլինի 2016 թ.։ Այդ մասին այսօր հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախատեսվում է, որ ատոմակայանը կունենա 1200 մեգավատ հզորություն, սակայն նախարարն ասաց, որ էլեկտրաէներգիայի ավելցուկի խնդիր Հայաստանում չի լինի՝ կավելանան սպառման ծավալները, իսկ Իրանի հետ 25 տարով էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագիր կա։
Ատոմակայանի կառուցման նպատակով «Ռոսատոմի» հետ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն, ինչը Հայաստանում հիմք է հանդիսացել կարծելու, որ ատոմակայանի նոր բլոկը կառուցվելու է Ռուսաստանի հետ համատեղ։ Սակայն Մովսիսյանն ասաց, որ բացի Ռուսաստանից՝ եւս 6 երկիր շահագրգռված են մասնակցելու եւ ցանկացած ներդրող կարող է միանալ համատեղ ձեռնարկությանը, որն իրենից ներկայացնում է բաց բաժնետիրական ընկերություն։ «Շուտով տնտեսական հիմնավորման ողջ նյութերը կհրապարակվեն։ Հետաքրքրվող ընկերություններ շատ կան, սպասում են հրապարակմանը, որից հետո բանակցությունները ավելի առարկայական կդառնան»,- ասաց նախարարը։
Նոր ատոմակայանը կառուցվելու է գործող ատոմակայանի տարածքում։Wednesday, July 14, 2010
Նոր ատոմակայանը անպայման կկառուցվի
News.am. 14-7-2010- Հայաստանի նոր ատոմակայանը պատրաստ կլինի 2016 թ.։ Այդ մասին այսօր հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախատեսվում է, որ ատոմակայանը կունենա 1200 մեգավատ հզորություն, սակայն նախարարն ասաց, որ էլեկտրաէներգիայի ավելցուկի խնդիր Հայաստանում չի լինի՝ կավելանան սպառման ծավալները, իսկ Իրանի հետ 25 տարով էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագիր կա։
Ատոմակայանի կառուցման նպատակով «Ռոսատոմի» հետ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն, ինչը Հայաստանում հիմք է հանդիսացել կարծելու, որ ատոմակայանի նոր բլոկը կառուցվելու է Ռուսաստանի հետ համատեղ։ Սակայն Մովսիսյանն ասաց, որ բացի Ռուսաստանից՝ եւս 6 երկիր շահագրգռված են մասնակցելու եւ ցանկացած ներդրող կարող է միանալ համատեղ ձեռնարկությանը, որն իրենից ներկայացնում է բաց բաժնետիրական ընկերություն։ «Շուտով տնտեսական հիմնավորման ողջ նյութերը կհրապարակվեն։ Հետաքրքրվող ընկերություններ շատ կան, սպասում են հրապարակմանը, որից հետո բանակցությունները ավելի առարկայական կդառնան»,- ասաց նախարարը։
Նոր ատոմակայանը կառուցվելու է գործող ատոմակայանի տարածքում։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment