«ԱԶԳ», 15-07-2010 - Հուլիսի 14-ին Ադրբեջանի կառավարությունը հերթական նիստը գումարեց: Իսկ երբ Արթուր Ռաշիզադեի կաբինետին միանում է Իլհամ Ալիեւը, այդ նիստերը «առավել հետաքրքրական» են դառնում: Այսպես` Ալիեւ կրտսերը «Ադրբեջանի տնտեսական հզորության» վերաբերյալ խոսակցությունների ֆոնին` անշուշտ առիթը
բաց չի թողել Ղարաբաղի մասին հայտարարություններ անելու, մանավանդ որ առաջիկա օրերին` հուլիսի 16-17 Ղազախստանում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողով, որտեղ, ինչ խոսք, կարեւոր թեմաներից կլինի հենց ղարաբաղյանը:«ԼՂ հակամարտությունը լուծվելու է բացառապես Ադրբեջանի եւ նրա ժողովրդի ցանկությամբ», «Հայկական օկուպանտ զորքերը պետք է դուրս գան բոլոր օկուպացված տարածքներից», «Առանց Ադրբեջանի համաձայնության որեւէ կարգավիճակ չի կարող տրվել Ղարաբաղին, իսկ այն ինչ պնդում են հայերը, միայն նրանց երազներն են. Ադրբեջանն ու նրա ժողովուրդը երբեք չեն համաձայնի մեր երկրի կազմից դուրս Ղարաբաղի գոյությանը: Հենց սա է բանակցությունների հիմքը», այս նախադասությունները Իլհամ Ալիեւը կրկնել է մի քանի անգամ իր ելույթում, իհարկե չմոռանալով ամեն անգամ հավելել. «Ադրբեջանն ունի հզոր բանակ, որի հզոր լինելը ուժեղացնում է մեր դիրքերը բանակցություններում. Ադրբեջանի ժողովուրդը պետք է ամեն րոպե պատրաստ լինել` վերադարձնելու իր հողերը: Մենք շարունակելու ենք բյուջետային հատկացումներ անել բանակին»: Ալիեւ կրտսերը նույնիսկ այն աստիճան է տարվել իր խոսքերի «գեղեցկությամբ», որ ավելացրել է. «Մեր դիրքորոշումը ժողովրդավարական դիրքորոշում է»:
Թե ինչպե՞ս կարող է ժողովրդավարական համարվել անդադար ռազմական ճանապարհ մատնանշող, ազգերի ինքնորոշման իրավունքը «երազ» որակող երկրի դիրքորոշումը, թողնենք հարեւանների ու «Հայաստանի բարեկամների» որոշմանը: Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարեւան երկրի նախագահին, նշել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները` Ադրբեջանի կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ, խափանում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հնարավոր առաջընթացը:
Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ալմաթիում հնարավոր հանդիպումից առաջ պարոն Ալիեւը, խախտելով ավանդույթը, հանդես չգար հերթական հայտարարություններով` ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Նոր չեն Ադրբեջանի իզուր փորձերը` սուր ճոճելով խլացնելու իր կողմից միջազգային իրավունքի անդադար այլասերումը, պատմության լիակատար խեղաթյուրումը եւ սեփական աշխարհագրության անզուսպ ընդլայնումը: Սակայն երբ ժառանգաբար իշխանություն ստացած եւ այդ իշխանության անփոփոխելիությունը սահմանադրորեն ապահոված նախագահը պնդում է, որ ադրբեջանական պետությունը կառուցված է Եվրոպայի ամենաառաջատար փորձի վրա, ապա ամեն մի մեկնաբանություն ավելորդ է»:
Հ. ԱՖՅԱՆThursday, July 15, 2010
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊՆԴՈՒՄ Է, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

Հ. ԱՖՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment