Եկան ու գնացին` մինչեւ հուլիսի 16-ը
«ԱԶԳ», 06-07-2010 - Համանախագահները կրկին եղան տարածաշրջանում, բայց դե, լավագույն դեպքում, համաձայնեցում կարելի է ակնկալել միայն հուլիսի 16-ին Ղազախստանում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման վերաբերյալ:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանային այցելությունը հուլիսի 2-ին սկսեցին Ստեփանակերտից` մոտ երկուժամանոց հանդիպում ունենալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա նաեւ հանդիպելով պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Արցախում համանախագահները լսել են ղարաբաղյան կողմի տեսակետները հակամարտության կարգավորման մասին: Մինսկի խմբի ներկայացմամբ, տարածաշրջան այցելելու նպատակներից մեկն է Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը նախապատրաստվելը:
Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումներին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի բացակայությունը գործընկերները բացատրել են Ֆասիեի զբաղվածությամբ, նշելով, որ նա համանախագահներին կմիանա արդեն Երեւանում:
Արդեն հուլիսի 3-ին համանախագահները ողջ կազմով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պաշտոնական տեղեկություններով, Հայաստանի նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցություններում ներկայացված մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:
Մինսկի խումբը նույն օրը հանդիպել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:
Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:
Օրակարգում է եղել նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը, որի մասին Նալբանդյանը հիշատակեց նաեւ հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում:
Ինչեւէ, երեկ, նախատեսված այսօրվա փոխարեն, համանախագահներն արդեն հանդիպումներ էին ունենում Բաքվում, մինչ այդ հուլիսի 4-ին հասցնելով Բաքվում հանդիպել նաեւ Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
«Թրենդ» գործակալութան տեղեկացմամբ, համանախագահները Բաքվում Քլինթոնի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակը: Մինչդեռ, ըստ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի ` Ստեփանակերտում արած հայտարարության, Քլինթոնի հետ քննարկվելիք թեմաների շարքում են եղել ինչպես պետերբուրգյան եռակողմ հանդիպմանն արծարծված հարցեր, այնպես էլ հունիսի 18-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:Tuesday, July 6, 2010
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ. ՆՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Եկան ու գնացին` մինչեւ հուլիսի 16-ը
«ԱԶԳ», 06-07-2010 - Համանախագահները կրկին եղան տարածաշրջանում, բայց դե, լավագույն դեպքում, համաձայնեցում կարելի է ակնկալել միայն հուլիսի 16-ին Ղազախստանում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման վերաբերյալ:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանային այցելությունը հուլիսի 2-ին սկսեցին Ստեփանակերտից` մոտ երկուժամանոց հանդիպում ունենալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա նաեւ հանդիպելով պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Արցախում համանախագահները լսել են ղարաբաղյան կողմի տեսակետները հակամարտության կարգավորման մասին: Մինսկի խմբի ներկայացմամբ, տարածաշրջան այցելելու նպատակներից մեկն է Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը նախապատրաստվելը:
Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումներին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի բացակայությունը գործընկերները բացատրել են Ֆասիեի զբաղվածությամբ, նշելով, որ նա համանախագահներին կմիանա արդեն Երեւանում:
Արդեն հուլիսի 3-ին համանախագահները ողջ կազմով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պաշտոնական տեղեկություններով, Հայաստանի նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցություններում ներկայացված մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:
Մինսկի խումբը նույն օրը հանդիպել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:
Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:
Օրակարգում է եղել նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը, որի մասին Նալբանդյանը հիշատակեց նաեւ հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում:
Ինչեւէ, երեկ, նախատեսված այսօրվա փոխարեն, համանախագահներն արդեն հանդիպումներ էին ունենում Բաքվում, մինչ այդ հուլիսի 4-ին հասցնելով Բաքվում հանդիպել նաեւ Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
«Թրենդ» գործակալութան տեղեկացմամբ, համանախագահները Բաքվում Քլինթոնի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակը: Մինչդեռ, ըստ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի ` Ստեփանակերտում արած հայտարարության, Քլինթոնի հետ քննարկվելիք թեմաների շարքում են եղել ինչպես պետերբուրգյան եռակողմ հանդիպմանն արծարծված հարցեր, այնպես էլ հունիսի 18-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment