Haynews.am. 14-7-2010- Հուլիսի 17- ին Գերմանիայի «Յունիվերսում» մարզադահլիճում կանցկացվի բոնցքամարտի երեկո, որին կմասնակցի նաև Սյուզի Կենտիկյանը: Հայ մարզուհին չեմպիոնական իր տիտղոսները կպաշտպանի մեքսիկացի բռնցքամարտիկ Արելի Մուչինոյի հետ մրցամարտում: Կենտիկյանի մրցակիցը բավական ուժեղ է և պրոֆեսիոնալ ռինգում դեռևս չի կրել պարտություն: Մեքսիկուհին 11 մարտերից հաղթել է 10- ում, որոնցից 6-ը` նոկաուտով և մեկն ավարտել ոչ- ոքի: «Մարդասպան թագուհի» մականվամբ Սյուզին նույնպես անպարտելի է. Նա հաղթանակներով է ավարտել իր անցկացրած բոլոր 27 մարտերը, դրանցից 16-ը` ժամկետից շուտ:
Երեկ Գերմանիայի Շվերին քաղաքում կայացել է բռնցքամարտիկների մամուլի ասուլիսը: Կենտիկյանը նշել է, որ մրցամարտի նախապատրաստությունն անցկացրել է գերազանց և պատրաստ է ցանկացած անակնկալի: Խոսելով մրցակցի մասին` Սյուզին ասել է, որ Արելին կոշտ, ագրեսիվ մարտաոճ դավանող մարզուհի է, ով միշտ ձգտում է լինել նախաձեռնողի դերում: Սակայն դա առավել հետաքրքիր կդարձնի մարտը.«Յուրաքանչյուրն ունի իր թերությունները, և ես ռինգում կբացահայտեմ ու կօգտվեմ դրանցից»:Wednesday, July 14, 2010
Սյուզի Կենտիկյան. «Կօգտագործեմ մրցակցիս թույլ կողմերը»
Haynews.am. 14-7-2010- Հուլիսի 17- ին Գերմանիայի «Յունիվերսում» մարզադահլիճում կանցկացվի բոնցքամարտի երեկո, որին կմասնակցի նաև Սյուզի Կենտիկյանը: Հայ մարզուհին չեմպիոնական իր տիտղոսները կպաշտպանի մեքսիկացի բռնցքամարտիկ Արելի Մուչինոյի հետ մրցամարտում: Կենտիկյանի մրցակիցը բավական ուժեղ է և պրոֆեսիոնալ ռինգում դեռևս չի կրել պարտություն: Մեքսիկուհին 11 մարտերից հաղթել է 10- ում, որոնցից 6-ը` նոկաուտով և մեկն ավարտել ոչ- ոքի: «Մարդասպան թագուհի» մականվամբ Սյուզին նույնպես անպարտելի է. Նա հաղթանակներով է ավարտել իր անցկացրած բոլոր 27 մարտերը, դրանցից 16-ը` ժամկետից շուտ:
Երեկ Գերմանիայի Շվերին քաղաքում կայացել է բռնցքամարտիկների մամուլի ասուլիսը: Կենտիկյանը նշել է, որ մրցամարտի նախապատրաստությունն անցկացրել է գերազանց և պատրաստ է ցանկացած անակնկալի: Խոսելով մրցակցի մասին` Սյուզին ասել է, որ Արելին կոշտ, ագրեսիվ մարտաոճ դավանող մարզուհի է, ով միշտ ձգտում է լինել նախաձեռնողի դերում: Սակայն դա առավել հետաքրքիր կդարձնի մարտը.«Յուրաքանչյուրն ունի իր թերությունները, և ես ռինգում կբացահայտեմ ու կօգտվեմ դրանցից»:
برچسبها:
Մարզական
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment