News.am. 14-7-2010- Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 14-ին սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ, իբր մայիսի 31-ին բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, հայհոյել եւ քաշքշել նրանց: Այդ օրը ընդդիմությունը բողոքի գործողություն էր իրակացրել Ազատության հրապարակում, եւ ոստիկանությունը բռնությամբ դադարեցրել էր նստացույցը՝ մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկելով ոստիկանության բաժին եւ դաժան ծեծի ենթարկելով: Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք էր ներկայացվել քր.օր.-ի 258 (Խուլիգանություն) հոդվածով, իսկ Սարգիս Գեւորգյանին եւ նրա քրջոը՝ «Հայկական ժամանակի» թղթակից՝ Անի Գեւորգյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու:
Այսօր կայացած նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Սարգիս գեւորգյանի նոր պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, եւ դատավորը նիստը հետաձգել է մինչեւ հուլիսի 26-ը, ժամը 10-ը:Wednesday, July 14, 2010
Երեւանում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը
News.am. 14-7-2010- Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 14-ին սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ, իբր մայիսի 31-ին բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, հայհոյել եւ քաշքշել նրանց: Այդ օրը ընդդիմությունը բողոքի գործողություն էր իրակացրել Ազատության հրապարակում, եւ ոստիկանությունը բռնությամբ դադարեցրել էր նստացույցը՝ մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկելով ոստիկանության բաժին եւ դաժան ծեծի ենթարկելով: Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք էր ներկայացվել քր.օր.-ի 258 (Խուլիգանություն) հոդվածով, իսկ Սարգիս Գեւորգյանին եւ նրա քրջոը՝ «Հայկական ժամանակի» թղթակից՝ Անի Գեւորգյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու:
Այսօր կայացած նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Սարգիս գեւորգյանի նոր պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, եւ դատավորը նիստը հետաձգել է մինչեւ հուլիսի 26-ը, ժամը 10-ը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment