
News.am. 12-8-2010- Ամերիկահայ Կարպիս Դավույանի եւ Հրայր Թուրաբյանի հայցն ընդդեմ թուրքական կառավարության եւ երկու թուրքական խոշոր բանկերի՝ այդ երկրին լուրջ մտորումների եւ նախապատրաստությունների առիթ է տվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան այս դատական գործընթացի դեմ պատրաստվում է «3 ալիք» ծրագրով։ Ըստ այդմ, քննարկվում է, թե ԱՄՆ օրենքներն ի՞նչ հնարավորություններ են տալիս նման փոխհատուցում պահանջելու կամ այլ երկրի դատարաններում դատական գործընթացներ սկսելու ժամանակ, քննարկվում է միջազգային իրավունքի տեսանկյունից, Թուրքիայի կողմից այդ դատական հայցն ընդունել-չընդունելու հնարավորությունը, ուսումնասիրվում է այդ խնդրում միջազգային կնքված համաձայնագրերը, որտեղ Թուրքիան կողմ է հանդես եկել։ Վերջին կետի համաձայն՝ 1921-ին կնքված Կարսի պայմանագրի համաձայն, որի կողմերից էր Սովետական Հայաստանը, պայմանգրի կողմ երկրները որոշում են կայացրել, որ թշնամություն չունեն միմյանց նկատմամբ։ Լոզանի պայմանագիրն էլ հայերին իրավունք էր տալիս 2 տարվա մեջ վերադառնալ Թուրքիա։ 1934-1937 թվականների ընթացքում, Թուրքիան համաձայնել էր ԱՄՆ-ին՝ իր հայ քաղաքացի միսիոներների համար 1.8 մլն փոխհատուցում վճարել։
Իր հերթին, թուրքական կառավարության եւ երկու բանկերի դեմ ներկայացված հայցը պաշտպանող փաստաբաններից Մարկ Գերագոսը նշել է, թե 180 օրվա ընթացքում նոր փաստաթղթեր եւ ապացույցեր է ներկայացնելու։ «Ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչումից ավելի առաջ պետք է ընթանալ՝ պահանջելով փոխհատուցում»,- ասել է նա։ Հայազգի փաստաբանը չի մանրամասնել պահանջվող գումարի ստույգ թիվը, բայց նշել է, որ այն կլինի միլիարդավոր դոլարներ։
No comments:
Post a Comment