News.am. 3-8-2010- Հայաստանում թմրամոլների քանակը 50 տոկոսով ավելացել է։ 2009 թվականի 1144 թմրամոլի փոխարեն 2010 թվականին Հայաստանում գրանցվել է 1717 թմրամոլ։
Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։ Նրա խոսքով, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով նրանց քանակը հասնում է 5000-7000-ի։ Ի դեպ, այս թիվը վերաբերում է միայն ծանր թմրամիջոցներ օգտոծործողներին: Թեթեւ թմրամիջոց (կանեփ) օգտագործողների թիվը հասնում է 25 հազարի:
Կանայք կազմում են բոլոր թմրամոլների 0,5 տոկոսը։ Այս տարի Նարկոլոգիակական կլինիկա է դիմել նաեւ 8 կին թմրամոլ։ Գլխավոր նարկոլոգի խոսքով, նրանք հիմնականում մարմանավաճռությամբ զբաղվող կանայք են։
Գրանցված բոլոր թմրամոլների մոտ առկա է նաեւ հեպատիտ C հիվանդությունը, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է նաեւ ՄԻԱՎ։ Պետրոս Սեմերջյանն ասաց, որ թմրամոլությունն առավելապես տարածված է 25-30 տարեկան մարդկանց մոտ, թեեւ դեռահասներն էլ են հաճախ օգտագործում։
Գլխավոր նարկոլոգը թմրամոլների քանակի աճը պայմանավորում է համաշխարհային միտումներով։ Ըստ նրա՝ այդ գործում մեծ դեր ունի նաեւ թմրամոլների՝ բուժման նպատակով բժիշկներին դիմելը։ Բժիշկ-նարկոլոգը նշեց, որ Նարկոլոգիական կլինիկայում ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է անվճար։
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment