Tuesday, August 3, 2010

Անթալիայի քաղաքապետը զայրացել է Էրդողանի վրա

News.am. 3-8-2010- Թուրքական Անթալիա առողջարանի քաղաքապետ Մուստաֆա Ակայդինը կոչ է արել իսրայելցի զբոսաշրջիկներին վերադառնալ քաղաք: Այդ մասին այսօր հայտնել է ITV-ի Երկրորդ ալիքը: «Մենք միշտ հաճույքով ընդունել ենք իսրայելցիներին մեր հյուրանոցներում եւ շատ ենք ցավում, որ իսրայելցի զբոսաշրջիկների հոսքը նվազել է»,- ասել է Մուստաֆան: Ակայդինը նաեւ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին: «Մենք խնդիրներ ունենք, բայց Իսրայելն ու Թուրքիան Մերձավոր Արեւելքում երկու առաջավոր ժողովրդավարություներն են եւ մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները»,- ասել է նա: Քաղաքապետը հերքել է նաեւ,թ ե Անթալիայում իսրայելցիների դեմ ցույցեր են ընթանում: «Անթալիայի բնակիչների տնտեսությունը կախված է նաեւ իսրայելցի զբոսաշրջիկներից: Ինչո՞ւ պետք է նրանց դեմ ելնենք»,- նկատել է Մուստաֆա Ակայդինը, հաղորդում է cursorinfo.co.il-ը:

No comments: