Sunday, August 22, 2010

6 ՀԱԶԱՐ ՀԱՅ ՏՈՄՍ Է ԳՆԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր», 21.08.10: Ինչպես արդեն գիտենք, Թուրքիան նախապատրաստվում է սեպտեմբերի 19-ին կայանալիք արարողությանը`Հայոց Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելուն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` շուրջ վեց հազար Հայ տոմսեր է գնել ու պատրաստվում է այդ օրը ներկա գտնվել թուրքերի կողմից բռնազավթված հայրենիքում տեղի ունեցող շոու ծրագրին: Քաջ գիտակցելով այս ամենի հակաՀայ բնույթը,ցանկացած Հայի մասնակցությունը այդ միջոցառմանը համարելով չգիտակցված պրոթուրքական գործունեություն` պահանջում ենք աշխարհասփյուռ հայությունից չգնալ ու չմասնակցել թուրքական անգերազանցելի դիվանագիտության հերթական թուրքանպաստ և Հայածաղր միջոցառմանը: Մասնակցել ցանկացող ամեն Հայ պարտավոր է իրեն հարց տալ. իսկ ուր են այդ հրաշագեղ կառույցը կերտողների հետևորդները, նրանց զավակները... Ուր է մեր արժանապատվությունը... Հիշեք, Հայեր, մեզնից խլված, մեր գերված հայրենիքում մենք երբեք հյուր չենք կարող լինել, այն էլ մեզ թալանողի, կոտորողի ու բռնաբարողի հրավերով: Այս ամենը գիտակցելով` կոչ ենք անում համայն հայությանը օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին միանալ մեզ, երթով բարձրանալ մեր անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշարձան: Երթը կսկսվի Կիևյան կամրջի սկզբից /Կիևյան փողոցի կողմից/: Հայազն Երիտասարդների Միաբանություն/Երևան/ ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական երիտասարդական միություն/Երևան/ Փառքի Պահապաններ միավորում/Երևան/ Հայրենասեր Պատանիների Միություն/Արցախ/ Հայրենատերերի ազգային ակումբ/Վանաձոր/ Հայք Հայրենասիրական Ակումբ/Երևան/ Yerablur.am Հայապահպան կայքի անձնակազմ/Երևան/ Ադանա հայրենակցական միություն/Երևան/

No comments: