Tert.am. 11-8-2010- Այսօր Ադրբեջանի սահմանները բոլոր ուղղություններով՝ ցամաքում և ծովում, պաշտպանվում են պատշաճ մակարդակով։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման արարողության ժամանակ։
Ըստ Ալիևի՝ Սահմանապահ զորքերի մարտունակության բարձրացման համար շարունակվում է զենքի և զինամթերքի, տեխնիկայի ձեռքբերման գործընթացը։ Նա նաև նշել է, որ սահմանապահ զորքերը ցանկացած պահի բանակին հավասար պատրաստ են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված գործողությունների»։
Նա ասել է, որ Ադրբեջանն օրեցօր ուժեղանում և ամրանում է, աճում են ֆինանսական հնարավորությունները և ռազմական ծախսերը, որոնք պետական բյուջեում առաջին տեղում են. «Այդպես էլ պետք է լինի, չէ որ մենք ապրում ենք պարերազմի պայմաններում։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է դրա առաջին փուլը, գործում է հրադադարի ռեժիմ։ Բայց պատերազմը շարունակվում է, մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք ազատագրել մեր տարածքները»,- ասել է նա։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանն ուզում է ղարաբաղյան հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, և որ ուժեղանում են Ադրբեջանի դիրքերը բանակցություններում։ «Բանակցություններում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը իրողություն է։ Իսկ հակառակ կողմը զբաղվում է ժամանակ ձգելով և պարզապես փորձում ընդհատել բանակցությունները։ Բայց եթե բանակցություններն ընդհատվեն, այդ ժամանակ նոր իրավիճակ է ստեղծվում, և օրակարգում ներառվում է ռազմական ճանապարհով հարցի լուծումը»,- հայտարարել է Ալիևը։Wednesday, August 11, 2010
Ադրբեջանը շարունակում է զենք-զինամթերք ձեռք բերել. Ալիև
Tert.am. 11-8-2010- Այսօր Ադրբեջանի սահմանները բոլոր ուղղություններով՝ ցամաքում և ծովում, պաշտպանվում են պատշաճ մակարդակով։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման արարողության ժամանակ։
Ըստ Ալիևի՝ Սահմանապահ զորքերի մարտունակության բարձրացման համար շարունակվում է զենքի և զինամթերքի, տեխնիկայի ձեռքբերման գործընթացը։ Նա նաև նշել է, որ սահմանապահ զորքերը ցանկացած պահի բանակին հավասար պատրաստ են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված գործողությունների»։
Նա ասել է, որ Ադրբեջանն օրեցօր ուժեղանում և ամրանում է, աճում են ֆինանսական հնարավորությունները և ռազմական ծախսերը, որոնք պետական բյուջեում առաջին տեղում են. «Այդպես էլ պետք է լինի, չէ որ մենք ապրում ենք պարերազմի պայմաններում։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է դրա առաջին փուլը, գործում է հրադադարի ռեժիմ։ Բայց պատերազմը շարունակվում է, մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք ազատագրել մեր տարածքները»,- ասել է նա։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանն ուզում է ղարաբաղյան հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, և որ ուժեղանում են Ադրբեջանի դիրքերը բանակցություններում։ «Բանակցություններում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը իրողություն է։ Իսկ հակառակ կողմը զբաղվում է ժամանակ ձգելով և պարզապես փորձում ընդհատել բանակցությունները։ Բայց եթե բանակցություններն ընդհատվեն, այդ ժամանակ նոր իրավիճակ է ստեղծվում, և օրակարգում ներառվում է ռազմական ճանապարհով հարցի լուծումը»,- հայտարարել է Ալիևը։
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment