Հինգ վիրավորներ կան, որոնցից մեկի վիճակը ծանր: Վիրավորների մեջ հայեր չկան:
Երեկ երեկոյեան ժամը 20:00-ի սահմաններում Թեհրանի Զեյթուն (Մաջիդիե) հայահոծ քաղաքամասում զինված գողերի մի խումբ հարձակվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Մալեքիան» ոսկերչատան վրա:
Չորս զինյալները հարձակման ընթացքում, փորձել են նաև մի ավտոմեքենա գողանալ, որի տիրոջ դիմադրության հետևանքով կրակ են բացել նրա վրա և ծանր վիրավորել նրան: Ավազակախումբը հիստերիկ վիճակում կրակ է բացել նաև անմեղ այլ մարդկանց վրա, ինչի արդյունքում վիրավորվել են ևս չորս հոգի, որոնց մասին առայժմ լրացուցիչ տեղեկություններ չկա: Վիրավորների մեջ հայեր չկան:
Ստացված տեղեկությունների համաձայն, հարձակվողները իրենց հետ ունեցել են մեկ Կլաշնիկով ավտոմատ ու նաև ատրճանակներ:
Թեև ոստիկանությունը ժամանակին արդեն ներկա էր, սակայն բավական երկար տևեց վիճակի կարգավորելը: Ամբոխի խիտ ներկայությունը խանգարում էր ոստիկանության գործունեությունը, մանավանդ, որ ոստիկանությունը մտահոգվում էր նաև քաղաքացիների անվտանգության մասին:
ժամը 21:30-ի սահմաններում հանդարդվեց վիճակը, ձերբակալվեց գողներից մեկը, մյուսների պարագային լուր չկա: Այսօր առավոտյան ոստիկանությունը զննման է ենթարկել ոսկերչատան վիդեոնկարահանման վերցրած պատկերները, սակայն մասկաներից օգտվելու հետևանքով առայժմս անճանաչելի են մնացել գողերը:
«Մալեքիան» ոսկերչատունը թաղի հարգված և ամենահին ոսկերչատունն է, որի սեփականատերերը պարսիկ եղբայրներ են:
No comments:
Post a Comment