«Լրագիր» 11-8-2010- ԱՄՆ The Heritage Foundation-ի առաջատար փորձագետ Արիել Կոենը ադրբեջանական 1news.az –ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարացման խնդիրը, ասել է, թե Ռուսաստանի կառավարության նորմատիվային ակտի բազայում հայտնվել է մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է լուրջ փոփոխություն մտցնել Գյումրիի ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրում: Այդ նախագծի վավերացման դեպքում, ռուսական բազան, բացի ռուսական շահերի պաշտպանությունից, Հայաստանի ԶՈՒ հետ իրականացնելու է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովումը: Դրա համար ռուսաստանը հայաստանին մատակարարելու է ժամանակակից զենք: բացի այդ, վավերացման դեպքում ռուսական բազան մնալու է Հայաստանում մինչեւ 2044 թ, հետագայում պարբերաբար 5 տարի երկարաձգելով: Գործող պայմանագրով բազան պետք է Հայաստանում մնար մինչեւ 2015 թվականը: Կոենի խոսքով, վավերացումը թերեւս տեղի կունենա Դմիտրի մեդվեդեւի Երեւան կատարելիք այցի ժամանակ:
Արիել կոենի կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի Երեւան կատարած այցից հետո, որի ժամանակ պետքարտուղարը բավարարվեց միայն ժողովրդավարության ու կայունության մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց լրացնել բացը եւ հայաստանին քաղաքական ինչ որ երաշխիքներ տալ: Ներկայում Մոսկվան, Օբամայի վարչակազմի` Հարավային Կովկասի հանդեպ հետաքրքրության նվազման ֆոնին, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել տարածաշրջանային առաջատարության
Կոենի խոսքով, Կրեմլը իր վրա է վերցրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի հիմնական մեդիատորի դերը, եւ ներկայում փորձում է պահել փխրուն հավասարակշռությունը ավանդական դաշնակցի ու հեռանկարային գործընկերոջ միջեւ, ընդ որում, չձգտելով հակամարտության կարգավորման, որը լրացուցիչ լծակ է:
Կոենի կարծիքով, ռուսական բազայի մասին համաձայնագիրը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Եթե Բաքուն համարեր, որ այն ուղղված է Ադրբեջանի դեմ, դա հասկացնել կտար: Այն չի սպառնում Բաքվին: Նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում ռուս զինվորները չեն բախվի ադրբեջանական զինվորներին, ասել է Կոենը: Նրա խոսքով, պատահական չէ, որ բազայի մասին տեղեկությունը համընկավ Ադրբեջանին C-300 համակարգ մատակարարելու մասին արտահոսքին: Թերեւս, հենց սա է Բաքվի լռության պատճառը: Ակնարկելով Ադրբեջանին C-300 համակարգեր մատակարարելու մասին, Մոսկվան օգտագործեց հայկական կողմի վախը եւ առաջարկեց նրան անվտանգության ավելի ամուր “հովհար”, այդպիսով Հարավային Կովկասում իր համար ապահովելով ֆորպոստ երկար տարիների համար, ասել է Կոենը:Wednesday, August 11, 2010
ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ
«Լրագիր» 11-8-2010- ԱՄՆ The Heritage Foundation-ի առաջատար փորձագետ Արիել Կոենը ադրբեջանական 1news.az –ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարացման խնդիրը, ասել է, թե Ռուսաստանի կառավարության նորմատիվային ակտի բազայում հայտնվել է մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է լուրջ փոփոխություն մտցնել Գյումրիի ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրում: Այդ նախագծի վավերացման դեպքում, ռուսական բազան, բացի ռուսական շահերի պաշտպանությունից, Հայաստանի ԶՈՒ հետ իրականացնելու է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովումը: Դրա համար ռուսաստանը հայաստանին մատակարարելու է ժամանակակից զենք: բացի այդ, վավերացման դեպքում ռուսական բազան մնալու է Հայաստանում մինչեւ 2044 թ, հետագայում պարբերաբար 5 տարի երկարաձգելով: Գործող պայմանագրով բազան պետք է Հայաստանում մնար մինչեւ 2015 թվականը: Կոենի խոսքով, վավերացումը թերեւս տեղի կունենա Դմիտրի մեդվեդեւի Երեւան կատարելիք այցի ժամանակ:
Արիել կոենի կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի Երեւան կատարած այցից հետո, որի ժամանակ պետքարտուղարը բավարարվեց միայն ժողովրդավարության ու կայունության մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց լրացնել բացը եւ հայաստանին քաղաքական ինչ որ երաշխիքներ տալ: Ներկայում Մոսկվան, Օբամայի վարչակազմի` Հարավային Կովկասի հանդեպ հետաքրքրության նվազման ֆոնին, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել տարածաշրջանային առաջատարության
Կոենի խոսքով, Կրեմլը իր վրա է վերցրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի հիմնական մեդիատորի դերը, եւ ներկայում փորձում է պահել փխրուն հավասարակշռությունը ավանդական դաշնակցի ու հեռանկարային գործընկերոջ միջեւ, ընդ որում, չձգտելով հակամարտության կարգավորման, որը լրացուցիչ լծակ է:
Կոենի կարծիքով, ռուսական բազայի մասին համաձայնագիրը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Եթե Բաքուն համարեր, որ այն ուղղված է Ադրբեջանի դեմ, դա հասկացնել կտար: Այն չի սպառնում Բաքվին: Նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում ռուս զինվորները չեն բախվի ադրբեջանական զինվորներին, ասել է Կոենը: Նրա խոսքով, պատահական չէ, որ բազայի մասին տեղեկությունը համընկավ Ադրբեջանին C-300 համակարգ մատակարարելու մասին արտահոսքին: Թերեւս, հենց սա է Բաքվի լռության պատճառը: Ակնարկելով Ադրբեջանին C-300 համակարգեր մատակարարելու մասին, Մոսկվան օգտագործեց հայկական կողմի վախը եւ առաջարկեց նրան անվտանգության ավելի ամուր “հովհար”, այդպիսով Հարավային Կովկասում իր համար ապահովելով ֆորպոստ երկար տարիների համար, ասել է Կոենը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment