«News.am», 28.08.10: Վերջին ժամանակներս տեղի ունեցան ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա ստվեր գցող մի շարք իրադարձություններ, հայտնում է թուրքական ТРТ-ն՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության իր աղբյուրները։
Այդ իրադարձությունների շարքում աղբյուրը նշում է Իրանի տեսակետների նկատմամբլ Թուրքիայի աջակցությունը՝ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունման հարցով։
«Թուրք-ամերիկյան հարբերություններում անհարթությունները շտկվեցին թուրքական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Ամերիկյան ղեկավարությունը հասկացնել տվեց, որ ռազմական ոլորտին վերաբերող շատ հարցեր Թուրքիան պետք է քննարկի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Այժմ Անկարան Կոնգրեսի հետ երկխոսության մեջ կմտնի ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցով»,- կարծում է TRT-ն։
TRT-ի դիվանագիտական աղբյուրները նաեւ նշել են, որ ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՆ Սենատի կազմի 1/3-ը կփոխվի եւ Վաշինգտոնը զբաղված կլինի 2011 թվականի ընտրություններով, հետեւաբար Ցեղասպանության մասին բանաձեւը Կոնգրեսի կողմից չի քննարկվի։ Նույն աղբյուրները ուշադրություն են դարձնում այն բանին, որ հայկական ու հունական լոբբիին կարող է միանալ նաեւ հրեականը։
Թուրքիայի ԱԳ նախարարի օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակության կողմից վարած բանակցությունների ժամանակ մանրամասնորեն քննարկվել էին նաեւ Իրանին, Իրաքին, Իսրայելին, Աֆղանստանին, ահաբեկչության դեմ պայքարին, Բալկանյան թերակղզուն, Կիպրոսին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, թուրք-հայկական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։Sunday, August 29, 2010
Անկարան Հայոց ցեղասպանության հարցով Կոնգրեսի հետ երկխոսության մեջ կմտնի
«News.am», 28.08.10: Վերջին ժամանակներս տեղի ունեցան ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա ստվեր գցող մի շարք իրադարձություններ, հայտնում է թուրքական ТРТ-ն՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության իր աղբյուրները։
Այդ իրադարձությունների շարքում աղբյուրը նշում է Իրանի տեսակետների նկատմամբլ Թուրքիայի աջակցությունը՝ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունման հարցով։
«Թուրք-ամերիկյան հարբերություններում անհարթությունները շտկվեցին թուրքական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Ամերիկյան ղեկավարությունը հասկացնել տվեց, որ ռազմական ոլորտին վերաբերող շատ հարցեր Թուրքիան պետք է քննարկի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Այժմ Անկարան Կոնգրեսի հետ երկխոսության մեջ կմտնի ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցով»,- կարծում է TRT-ն։
TRT-ի դիվանագիտական աղբյուրները նաեւ նշել են, որ ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՆ Սենատի կազմի 1/3-ը կփոխվի եւ Վաշինգտոնը զբաղված կլինի 2011 թվականի ընտրություններով, հետեւաբար Ցեղասպանության մասին բանաձեւը Կոնգրեսի կողմից չի քննարկվի։ Նույն աղբյուրները ուշադրություն են դարձնում այն բանին, որ հայկական ու հունական լոբբիին կարող է միանալ նաեւ հրեականը։
Թուրքիայի ԱԳ նախարարի օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակության կողմից վարած բանակցությունների ժամանակ մանրամասնորեն քննարկվել էին նաեւ Իրանին, Իրաքին, Իսրայելին, Աֆղանստանին, ահաբեկչության դեմ պայքարին, Բալկանյան թերակղզուն, Կիպրոսին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, թուրք-հայկական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։
برچسبها:
Հայկական Հարց
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment