Sunday, August 29, 2010

Սփյուռքում չեն գիտակցում, թե ինչու՞ պետք է հայերեն սովորեն

«Haynews.am», 28.08.10: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բեյրութում գործող Հայ կաթողիկե պատրիարքարանի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի տնօրեն Վարդան Թաշչյանը, անդրադառնալով Սփյուռքում կրթական ոլորտի խնդիրներին, նշեց, որ իրենք խիստ կարիք ունեն թե’ ֆինանասական և թե’ մարդուժի ներդրումների: Վ. Թաշչյանը ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է օր առաջ քայլեր ձեռնարկել: Նրախոսքերով` Սփյուռքըհայ մանկավարժների վերապատրաստման խնդիրն ունի, հատկապես այն մանկավարժների, ովքեր հայագիտական առարկաներ են դասավանդում: Այս առիթով նա նշեց, որ առ այսօր Սփյուռքում գոյություն չունի հայոց պատմություն առարկայի դասավանդման հայեցակարգ, ու եթե Հայաստանում հայոց պատմության դասընթացն անցկացվում է այնպես, որ հայ երեխաները կերտվեն` որպես Հայաստանի քաղաքացիներ, ապա Սփյուռքում չգիտեն, թե ինչ են կերտելու հայ երեխաներից: «Նույն հարցը վերաբերում է նաև հայերենին, քանի որ հայերենն առ այսօր տեղադրված չէ Սփյուռքի հայ երեխաների ինքնակայացման գործընթացում»,- ընդգծեց Վ. Թաշչյանն ու ամփոփելով իր խոսքը` հավելեց. «Քանի որ Սփյուռքում հայերենը որևէ ձևով առնչություն չունի երեխայի հետագա կյանքի հետ, այդ պատճառով էլ շատերը խորը չեն գիտակցում, թե ինչու պետք է հայերեն սովորեն»:

No comments: