Panorama.am. 4-8-2010- ԱՄՆում Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարել է, թե հույս ունի , որ Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Ռիկարդոնեն, նշանակումից հետո «մերժման արշավին» վերջ տալու և 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու համար Թուրքիայի վրա ճնշում կգործադրի, տեղեկանում ենք «էրմենիհաբեր»:
Արդունին հայտարարել է «Հույս ունենք, որ Ռիկարդոնեն շուրջ 20 տարվա շրջափակումանը վերջ տալու, հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործում իր նպաստը կունենա: Մարդու իրավունքների, կրոնական ազատությունների և ազգային փոքրամասնությունների վերաբերվող հարցերում կուղղորդի Թուրքիային»:
Հիշեցնենք , որ ԱՄՆ Նախագահ Օբամայի կողմից առաջադրված Ֆրենսիզ Ժոզեֆ Ռիկարդոնեի թեկնածությունը երեկ հաստատվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և ուղարկվելու է Սենատի Գլխավոր խորհուրդ` վերջնական հաստատման համար:
Wednesday, August 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment