Thursday, August 12, 2010

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը ազգությամբ հա՞յ է

Panorama.am. 11-8-2010- Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր»(Ermenihaber) լրատվական կայքը, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենը վերջերս մի հեռուստահաղորդման շրջանակներում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, առաջադեմ քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուին ազգությամբ հայ է, ասել է .«Ցանկացած ազգության մարդու համար, լինի դա հայ, քուրդ, լազ, թուրք, չերքեզ, առաջնայինը ոչ թե ազգությունն է, այլ այն, որ նրանք ապրում են Թուրքիայում: Նույնը վերաբերում է նաև Քըլըչդարօղլուին: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մարդիկ չպետք է փախչեն իրենց արմատներից ու ինքնությունից: Իսկ Քըլըչդարօղլուն ամեն կերպ փորձում է թաքցնել իր մոր` տիկին Յումուշի հայ լինելու փաստը: Կարծում եմ , որ Քըլըչդարօղլուն առանց ամաչելու պետք է խոսի իր ինքնության մասին»: Գյոքչենը նաև նշել է, որ Քըլըչդարօղլուն ընտրությեւններից առաջ գնացել է Ստամբուլի հայկական համայնք և նրանցից աջակցություն խնդրել:

No comments: