Իսրայելի կառավարությունը չի արտասանում ցեղասպանություն բառը, սակայն չի նշանակում, որ դրա մասին չգիտի, ասել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Նրա խոսքով, Իսրայելի դպրոցներում 1915 թվականի դեպքերը ուսումնասիրվում է որպես ջարդեր, ոչ որպես ցեղասպանություն: Ցեղասպանության ճանաչման հարցը դրվել է նաև Կնեսետում: “Մենք դիմել ենք Կնեսետին ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար: Սակայն հարցեր կան կապված Իսրայելի անվտանգության, տնտեսական շահերի հետ: Բացի այդ, Իսրայելում ուժեղ ադրբեջանաթուրքական լոբբի կա”, ասել է Ռիմա Վարժապետյանը:
Նա վստահ է, որ հարցը կրկին կմտնի Կնեսետ: “Մարդիկ կամաց-կամաց գիտակցում են այդ փաստը, թույլ տվեք, որ հասունանա այդ պահը: Հույս ունեմ, որ ցեղասպանության 100 -ամյակին այն կճանաչվի”, ասել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու աշխարհը չի ճանաչում ցեղասպանությունը, և ինչ պետք է անել դրա համար, Վարժապետյանը ասել է. “Հավատացեք, աշխարհը չգիտի ցեղասպանության մասին: Գնացեք հարևան Վրաստան, քչերը գիտեն այդ մասին: Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Իսրայելից: Մենք նրանց տանում ենք ցեղասպանության թանգարան, և պարզվում է, որ տեղյակ չեն ընդհանրապես հայոց ցեղասպանությունից: Դուք պետք է սովորեք հրեական փորձից: Անհրաժեշտ է աշխարհի տարբեր վայրերում միջոցառումներ, սիմպոզիումներ կազմակերպել, ֆինանսավորել ցեղասպանության վերաբերյալ գրականության տպագրումը, բրոշյուրներ, բուկլետներ պատրաստել: Այդ ամենն արվում է, սակայն շատ քիչ”, ասել է Վարժապետյանը, ավելացնելով զարմացած հարցեր տվող լրագրողներին` դուք դեռ երիտասարդ եք և չեք հասկանում, թե ինչ մեծ կարևորություն ունի ժողովրդական դիվանագիտությունը:Thursday, August 12, 2010
«Հավատացեք, աշխարհը չգիտի ցեղասպանության մասին»
Իսրայելի կառավարությունը չի արտասանում ցեղասպանություն բառը, սակայն չի նշանակում, որ դրա մասին չգիտի, ասել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Նրա խոսքով, Իսրայելի դպրոցներում 1915 թվականի դեպքերը ուսումնասիրվում է որպես ջարդեր, ոչ որպես ցեղասպանություն: Ցեղասպանության ճանաչման հարցը դրվել է նաև Կնեսետում: “Մենք դիմել ենք Կնեսետին ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար: Սակայն հարցեր կան կապված Իսրայելի անվտանգության, տնտեսական շահերի հետ: Բացի այդ, Իսրայելում ուժեղ ադրբեջանաթուրքական լոբբի կա”, ասել է Ռիմա Վարժապետյանը:
Նա վստահ է, որ հարցը կրկին կմտնի Կնեսետ: “Մարդիկ կամաց-կամաց գիտակցում են այդ փաստը, թույլ տվեք, որ հասունանա այդ պահը: Հույս ունեմ, որ ցեղասպանության 100 -ամյակին այն կճանաչվի”, ասել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու աշխարհը չի ճանաչում ցեղասպանությունը, և ինչ պետք է անել դրա համար, Վարժապետյանը ասել է. “Հավատացեք, աշխարհը չգիտի ցեղասպանության մասին: Գնացեք հարևան Վրաստան, քչերը գիտեն այդ մասին: Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Իսրայելից: Մենք նրանց տանում ենք ցեղասպանության թանգարան, և պարզվում է, որ տեղյակ չեն ընդհանրապես հայոց ցեղասպանությունից: Դուք պետք է սովորեք հրեական փորձից: Անհրաժեշտ է աշխարհի տարբեր վայրերում միջոցառումներ, սիմպոզիումներ կազմակերպել, ֆինանսավորել ցեղասպանության վերաբերյալ գրականության տպագրումը, բրոշյուրներ, բուկլետներ պատրաստել: Այդ ամենն արվում է, սակայն շատ քիչ”, ասել է Վարժապետյանը, ավելացնելով զարմացած հարցեր տվող լրագրողներին` դուք դեռ երիտասարդ եք և չեք հասկանում, թե ինչ մեծ կարևորություն ունի ժողովրդական դիվանագիտությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment