
Tert.am. 11-8-2010- Ամերիկացի լրագրողները պարզել են, որ ԱՄՆ օդանավակայաններում կարճալիք ռենտգենային սկաներների լուսանկարած՝ ուղևորների մերկ նկարները չեն ոչնչացվում, այլ պահվում են ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների բազայում: Սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։
The Washington Post պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ սկաներների օգնությամբ օդանավակայանների անվտանգության աշխատակիցները ուղևորներին ոտքից գլուխ մերկ են տեսնում։
Նշենք, որ նմանատիպ սարքավորումներ են տեղադրված նաև ԱՄՆ–ի մի քանի կարևոր հաստատություններում, օրինակ՝ ԱՄն դատարաններում։ Վերջերս ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանետ Նապոլիտանոն խոստացավ ընդլայնել «մերկացնող» տեխնիկա ունեցող օդանավակայանների ցանկը։ Դրանից հետո քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանող իրավապաշտպանները հայց ներկայացրեցին դատարան՝ պահանջելով արգելել ինտիմ տեղեկատվության կուտակումը։
No comments:
Post a Comment