Wednesday, August 11, 2010

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.2010. մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին։ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե 11.08. 2010թ. Երևան

No comments: