Sunday, August 29, 2010

Դավութօղլու. Ադրբեջանի պաշտպանությունը մեր պաշտպանությունն է

«News.am», 28.08.10: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցության մասին վերջերս կնքված համաձայնագիրը տարածաշրջանի որեւէ այլ երկրի գործողությունների պատասխանը չէ։ Այս մասին ադրբեջանական ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դրա թուրք-ադրբեջանական գործընկերության վրա հնարավոր հետեւանքների մասին՝ Դավութօղլուն նշել է, որ թուրք-ադրբեջանական համագործակցության շրջանակներն ավելի լայն են, հայտնում է Today’s Zaman-ը։ «Մենք կհամագործակցենք ռազմական ոլորտում։ Բայց թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը երեւէ երկրի դեմ չէ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանի պաշտպանությունը Թուրքիան համարում է իր պաշտպանությունը»,- հայտարարել է Դավութօղլուն։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ոչ վաղ անցյալում բաց կերպով քննարկել են Կովկասում՝ մասնավորապես «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» առկա իրավիճակը։ «Ադրբեջանական տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը Կովկասում կարգուկանոնի հաստատման կարեւոր բաղադրիչներից է»,- կարծում է Դավութօղլուն։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների նպատակով հայ-թուրքական սդահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը անհանգստանալու կարիք չունի։ Նրա խոսքով, սահմանի բացման հարցն օրակարգում չէ եւ չի քննարկվում։

No comments: