Sunday, August 29, 2010

Սփյուռքահայ շրջանավարտների հավաք

ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ին Երևանում անցկացնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք: Հավաքի նպատակն է քննարկել ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում, ստեղծել Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն: Նախատեսվում են հավաքի մասնակիցների այցելություններ ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ: Դիմելով հայաստանյան բուհերի բոլոր սփյուռքահայ շրջանավարտներին` հրավիրում ենք մասնակցել նշված հավաքին, ինչպես նաև ակնկալում սեղմ ժամկետում ստանալ հավաքի կազմակերպման և քննարկվելիք հարցերի վերաբերյալ առաջարկություններ: Հավաքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայք-էջում` www.mindiaspora.am: Հավաքին մասնակցելու` Ձեր դիմումը խնդրում ենք ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ կամ հետևյալ էլեկտրոնային հասցեներով` hmekv@mindiaspora.am, hay_shrjanavart@mail.ru, arm.shrjanavart@gmail.com: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

No comments: