Sunday, August 29, 2010

Հայ լեռնագնացները մեղադրում են Դաշնակցության

«Հայաստան» լրատու, Աթենք, 29.08.10: Իրանահայ ՙՀավերժ՚ հայ լեռնագնացների խումբը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՀՅԴ կուսակցությունը մեղադրվում է հուլիսի 17-ին մի խումբ իրանահայ լեռնագնացների կողմից Արարատի բարձունքը գրավելու իրողությունը կուսակցականացնելու մեջ: Դաշնակցության Թեհրանի օրգան` ՙԱլիք՚-ը, իրանահայ լեռնագնացների սխրանքը ներկայացրել էր, ՀՅԴ-ի հիմնադրման 120 ամյակնին նվիրված միջոցառում, մինչ` լեռնագնացների միության հայտարարությունը դատապարտել է դաշնակցական օրգանի խեղաթյուրումը: ՙՔննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ նման քայլերը վտանգավոր են, ապազգային ու պառակտիչ: Մեր կարծիքով մարզանքն ու մարզական աշխատանքը երբեւէ չի կարելի ինչ-որ մի կուսակցութեան գերին դարձնել՚ ասվել է ՙՀավերժ՚-ի հայտարարության մեջ: ՙՄարզանքը աւելի շուտ մարդկային է, իսկ ամենանեղ սահմանը նրա համար` ազգայինը, որի դրոշի տակ հանդես են գալիս մարզիկները միջազգային մրցություններում, ուստի բոլոր մարզիկներին եւ մանավանդ ավագ մարզիկներին ու մարզիչներին կոչ ենք անում հեռու մնալ մարզանքը կուսակցականացնելու ապազգային քայլից՚ եզրակացրել է ՙՀավերժ՚ լեռնագնացների խումբը:

No comments: