Tert,am. 2-8-2010- Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցություններին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրում է բանակցել ԶԼՄ–ների ներկայացուցիչների ներկայությամբ։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արտասահմանում բնակվող իրանցիների հետ 2-րդ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է Fars–ը, Ահմադինեժադն ընդգծել է, որ սեպտեմբերին նա կայցելի ԱՄՆ՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով։
«Եթե նախագահ Օբաման համաձայնի, մենք ԶԼՄ–ների ներկայացուցիչների ներկայությամբ զրույց կանցկացնենք ու կպարզենք, թե աշխարհը կառավարելու ում ռազմավարությունն է առավել արդյունավետ»,– ասել է նա։
Monday, August 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment