Monday, August 2, 2010

Ռումբ Բաքվի մետրոյում

News.am. 2-8-2010- Բաքվի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ մետրոյի կայարաններից մեկում ռումբ է տեղադրված: Անհայտ անձը օգոստոսի 1-ի երեկոյան հայտնել է, որ «Հունվարի 20-ի» կայարանում ռումբ է դրված: Ահազանգի հիման վրա տեղեկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, նաեւ մետրոյի կայարանի զննություն է իրականացվել: Պարզվել է, որ ռումբի մասին տեղեկությունը կեղծ է: Պարզվել է նաեւ, որ հեռախոսազանգը կատարվել է Յասամալի շրջանի տաքսոֆոններից մեկից, իսկ զանգահարողն անչափահաս է եղել: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում, հաղորդում է ադրբեջանական APA-ն:

No comments: