News.am. 4-8-2010- Տեխնոլոգիաների հետազոտման Թեհրանի կենտրոնի կերամիկական նյութերի արտադրության ծրագրի ղեկավար Հուսեյն Սադիղին հայտարարել է, թե Իրանը կերամիկական նյութեր է արտադրել, որոնք օգտագործվում են ծանր եւ պաշտպանական արդյունաբերության, նաեւ ատոմային ոլորտում:
«Մենք բարձր ամրության եւ ջերմակայունության կերամիկական նյութեր ենք արտադրել, որոնք օգտագործվում են ռազմական, ատոմային, տիեզերական եւ ավտոմոբիլային ոլորտներում, նաեւ ալյումինի, բրոնզի եւ պողպատի ձուլման համար»,- ասել է Սադիղին, հաղորդում է Mehr գործակալությունը:
Wednesday, August 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment