Panorama.am. 19-8-2010- Ադրբեջանում հայտնաբերվել է նախագահ Իլհամ Ալիևին պատկանող անշարժ գույքի ևս մեկ նմուշ: «Ազադլըգ»-ն այն հայտնաբերել է Խըզըի մոտ գտնվող Գըզըլգազմա կոչվող վայրում:
Դա 8 մ բարձրությամբ պատերով 200 հա տարածք է` մեջտեղում հոյակերտ պալատ, որին մեկ կմ-ից ավելի մոտ թույլ չի տրվում մոտենալ: Հետաքրքրական է, որ Ի.Ալիևը օլիգարխներին թույլ է տվել տներ կառուցել իր հողատարածքին հարող վայրերում: Նրա շրջակայքում տներ են կառուցել նախագահի անձնական թիկնազորի ղեկավար Բեյլեր Էյուբովը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաևը, Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մեհերեմովը և մի շարք այլ պաշտոնյաներ ու մեծահարուստներ:
Ըստ «Ազադլըգ»-ի` Խըզըի բնակիչները պաշտոնյա օլիգարխների ձեռքը կրակն են ընկել: Օլիգարխների զավթողական քաղաքականության հետևանքով գյուղացիներն այդ վայրում հող չեն կարողանում գտնել` հողագործությամբ զբաղվելու համար: Այդ բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալը ոչինչ չի փոխել: Խըզըում կատարվածը ցայտուն կերպով ցույց է տալիս, որ տնտեսական զարգացման մասին Ի.Ալիևի սիրած մեջբերումներն ընդամենը «հեքիաթներ» են:
«Գըզըլգազմայում տներ են կառուցել ժողովրդից հեռացած մարդիկ: Այժմ նրանք ցանկանում են Գըզըլգազմայի տակ գտնվող Յարըմջա ավանն պատմության գիրկն ուղարկել` այն վերածելով լճի: Այս մասին թերթին տեղեկացրած աղբյուրն ասել է, որ նախագահն ու նրա չինովնիկները ցանկանում են առավոտյան պատշգամբ դուրս գալ և մի կողմում լեռներ, մյուս կողմում` լիճ տեսնել», -հայտնում է «Ազադլըգ»-ը:Thursday, August 19, 2010
«Ազադլըգ»-ը հայտնաբերել է Իլհամ Ալիևի շքեղ ունեցվածքի ևս մեկ նմուշ` Գըզըլգազմայում
Panorama.am. 19-8-2010- Ադրբեջանում հայտնաբերվել է նախագահ Իլհամ Ալիևին պատկանող անշարժ գույքի ևս մեկ նմուշ: «Ազադլըգ»-ն այն հայտնաբերել է Խըզըի մոտ գտնվող Գըզըլգազմա կոչվող վայրում:
Դա 8 մ բարձրությամբ պատերով 200 հա տարածք է` մեջտեղում հոյակերտ պալատ, որին մեկ կմ-ից ավելի մոտ թույլ չի տրվում մոտենալ: Հետաքրքրական է, որ Ի.Ալիևը օլիգարխներին թույլ է տվել տներ կառուցել իր հողատարածքին հարող վայրերում: Նրա շրջակայքում տներ են կառուցել նախագահի անձնական թիկնազորի ղեկավար Բեյլեր Էյուբովը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաևը, Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մեհերեմովը և մի շարք այլ պաշտոնյաներ ու մեծահարուստներ:
Ըստ «Ազադլըգ»-ի` Խըզըի բնակիչները պաշտոնյա օլիգարխների ձեռքը կրակն են ընկել: Օլիգարխների զավթողական քաղաքականության հետևանքով գյուղացիներն այդ վայրում հող չեն կարողանում գտնել` հողագործությամբ զբաղվելու համար: Այդ բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալը ոչինչ չի փոխել: Խըզըում կատարվածը ցայտուն կերպով ցույց է տալիս, որ տնտեսական զարգացման մասին Ի.Ալիևի սիրած մեջբերումներն ընդամենը «հեքիաթներ» են:
«Գըզըլգազմայում տներ են կառուցել ժողովրդից հեռացած մարդիկ: Այժմ նրանք ցանկանում են Գըզըլգազմայի տակ գտնվող Յարըմջա ավանն պատմության գիրկն ուղարկել` այն վերածելով լճի: Այս մասին թերթին տեղեկացրած աղբյուրն ասել է, որ նախագահն ու նրա չինովնիկները ցանկանում են առավոտյան պատշգամբ դուրս գալ և մի կողմում լեռներ, մյուս կողմում` լիճ տեսնել», -հայտնում է «Ազադլըգ»-ը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment