Panorama.am. 3-8-2010- Մինչ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանին սպառնում է պատերազմով և հնչեցնում ռազմատենչ հայտարարություններ, Հայաստանի իշխանությունները սպառնալիքի փոխարեն, դրական քայլեր են ձեռնարկում Հայաստանի ժողովրդի համար: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
«Հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունը կապված է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը վերջին մեկ տարում սպառնում են Հայաստանին` ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն Հայաստանի իշխանությունները կտրուկ պատասխանում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք կրկին կհաղթեն»,-նշված է հոդվածում:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment