News.am. 3-8-2010- Իրանական կողմը մտադիր է Սիրիայի տրանսպորտի նախարարին առաջարկել սկսել երկաթուղու շինարարություն, որն իրար կկապի Սիրիան, Իրանը, Իրաքն ու Լիբանանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Համիդ Բեհբեհանին Դամասկոս ժամանելուն պես:
Նրա խոսքով, հեռանկարում այդ ճանապարհը կարող է ձգվել մինչեւ Չինաստան եւ օգտագործվել Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար:
Սիրիայի մայրաքաղաքում Բեհբեհանին հայտարարել է, թե այցը նպատակ ունի ամրապնդել երկկողմ կապերը եւ ընդլայնել համագործակցությունը:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment