Monday, August 2, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է C-300 ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՎԱՃԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Լրագիր» 2-8-2010- Ադրբեջանին C-300 զենիթային երկու դիվիզիոն վաճառելու մասին տեղեկությունները հաստատել է Նեզավիսիմայա գազետան, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին: Գործարքի գինը մոտ 300 միլիոն դոլար է: Ըստ այդ աղբյուրի, Տվերի ռազմաօդային ակադեմիայում արդեն մի քանի տարի պատրաստություն են անցնում ադրբեջանցի կուրսանտներ, ովքեր ուսումնասիորւմ են նաեւ С-300 զենիթային համակարգը: Անանուն աղբյուրը թերթին ասել է, թե Ռոսօբորոնէքսպորտը ճիշտ է վարվել, երբ հերքել է Բաքվին համակարգերը վաճառելու մասին տեղեկությունը, դա բացատրելով նրանով, որ այս գործարքը դեռ քննարկվում է, սակայն Ռուսաստանի կառավարությունն արդեն ընդունել է սկզբունքային որոշում: Գեներալ Յուրի Նեչտաեւն ասել է, թե այդ համակարգերը տեղադրվելու են Ապշերոնի թերակղզում, Բաքվի մերձակայքում եւ պաշտպանելու են նավթային օբյեկտներն ու Բաքու-Ջեյհան նավթատարը հնարավոր օդային հարձակումներից: նա խոստովանել է, որ դրանք այն համակարգերն են, որոնք պետք է ուղարկվեին Իրան: Հիշեցնենք, որ ռուսական կողմը չի կատարել պայմանագրային պարտավորությունը` Իրանին այդ համակարգերը վաճառելու մասին, ինչն էլ դարձել է Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պատճառ:

No comments: