«Լրագիր» 19-8-2010- Խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանում իշխանությունները կատարում են ՙկադրերի՚ խիստ ընտրություն: Բայց դա տեղի է ունենում ոչ ամենեւին քաղաքական դաշտում: Ինչպես եւ նախորդ ամգամ, գլխավոր ՙընտրողի՚ դեր վերապահված է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին: Իսկ օգնականներ են նշանակված նախագահի անվտանգության ծառայության պետ Բայլար Էյուբովը եւ ԱԻ նախարար Քյամալեդդին Հեյդարովը:
Վերջիններս կազմում են ՙթեկնածուների՚ նախնական ցուցակներ, իսկ աշխատակազմի ղեկավարը, մանրազնին զտումներից հետո հաստատում կամ մերժում է:
Բանն այն է, որ Մեհթիեւը կասկածներ ունի, թե օգնականները նախագահին հավատարիմ անձանց անվան տակ փորձ են անում խորհրդարան բերել իրենց բիզնես գործընկերներին:
Իշխանությունն այս անգամ խնդիր է դրել Միլի մեջլիսում ունենալ ձայների առնվազը երկու երրորդը: Այսինքն, շուրջ 90 պատգամավոր: Առայժմ վերլուծաբանները դժվարանում են պարզել, թե դա ինչ նպատակով է արվում:
Ենթադրվում է, որ մնացած 30-35 տեղերի մի մասը ծրագրվում է տալ կառավարելի ընդդիմությանը: Միլի մեջլիսում նախատեսված տեղեր կունենան նաեւ ՙազգային փոքրամասնությունները՚: Այս ցուցանակի տակ կներկայացվեն ռուսները եւ հրեաները: Վերջիններս հավակնում են ունենալ 5 պատգամավոր: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը լիովին չի բավարարի հրեաների ցանկությունը: Նրանց տրվելու է ընդամենը 3 մանդատ:
Ըստ տեղեկությունների, Ռամիզ Մեհթիեւը պայքարում է, որպեսզի օլիգարխիան 20-ից ավելի մարդ չունենա իշխանության վերջնական ցուցակներում:
Կառավարության որոշ ազդեցիկ անդակներ այդ առթիվ խիստ մտահոգված են, քանի որ այս կամ այն նախարարի պատգամավորական թիմի սահմանափակումը կամ իսպառ բացառումը նշանակում է ընտրություններից հետո վերջինիս անխուսափելի պաշտոնազրկում:
Վ. Ա.Thursday, August 19, 2010
ԻՆՉՊԵՍ Է ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՄԵՋԼԻՍԸ

Վ. Ա.
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment