Thursday, August 19, 2010

Անկարան կոշտ է արձագանքել Թել Ավիվի հյուպատոսարանի միջադեպին

Թուրքական «Թուրքիյե» թերթն անդրադարձել է օրերս Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ պաշտոնական Անկարայի արձագանքը կոշտ է եղել։ Հիշեցնենք, որ նախօրեին մի պաղեստինցի՝ ձեռքին խաղալիք հրացան, բենզինի տարա և դանակ, ներխուժել էր Թել Ավիվում Թուրքիայի հյուպատոսարան և փորձել էր պատանդ վերցնել փոխհյուպատոսին։ «Մենք նախազգուշական բոլոր տեսակի միջոցները ձեռնարկում ենք ձեր դիվանագետների անվտանգության համար։ Դուք նույնպես պետք է կատարեք ձեր պարտականությունները։ Մենք իրավունք ունենք ձեզանից նման բան պահանջել»,– թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, մեջբերում է միջադեպի առիթով պաշտոնական Անկարայի արձագանքը։

No comments: