Monday, August 2, 2010

Իսրայելի զինվորներին արգելել են Թուրքիա թռչել

Diplomat.am. 2-8-2010- ՑԱԽԱԼ-ի զինվորներին արգելել են Թուրքիա թռչել: Նման ծանուցագիր է ուղարկել օպերատիվ շտաբի ղեկավար, գեներալ Կոբի Բարակը: Բարակի խոսքերով, այդքան կտրուկ արգելքի պատճառ են դարձել Իսրայելի և Թուրքիայի միջև վատթարացած հարաբերությունները: Գեներալը հավելել է, որ մոտ ժամանակներս Թուրքիայից Գազայի հատված ուղևորվող հերթական նավատորմերը կարելի է ակնկալել, ինչը կարող է հանգեցնել երկրների միջև հարաբերությունների հերթական էսկալացիային: Նշվում է, որ Իսրայելի սովորական քաղաքացիներին թույլատրվում է այցելել Թուրքիա: Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հանել է` մահմեդական երկիր այցելելու մասին նախազգուշացումը:

No comments: