Monday, August 2, 2010

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԾՈՒՂԱԿՈՒՄ

«Լրագիր» 2-8-2010- ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրին Կոսովոյի ճանաչման ազդեցության հնրավարության մասին, ասել է. “Զարմանում եմ, որ Հայաստանում գտնվեցին ուժեր, որ նշում էին` Կոսովոյի ճանաչումը չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի վրա”: Սաֆարյանի խոսքով, Կոսովոն փոխեց ընդունված այն մեկնաբանությունը, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է համաձայնեցվի այլ երկրի համաձայնությունից: Հաագայի դատարանի վճիռը լուրջ բեկում է միջազգային իրավունքի սկզբունքերի հարցում: Հայաստանը պետք է համարձակ փորձի այս որոշումը կիրառման հասցնել ղարաբաղյան հակամարտությունում: Խոսելով պատերազմի հավանականության մասին, Սաֆարյանն ասել է, որ Ադրբեջանը հակված է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքին, սակայն ինքը հայտնվել է իր իսկ սարքած ծուղակի մեջ: Քանի որ Ադրբեջանը հակամարտությունը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական, ապա պետք է պատերազմ հայտարարի Հայաստանին, իսկ այդ պարագայում ՀԱՊԿ կանոնադրության համաձայն պետք է միջամտի նաև Ռուսաստանը, և Ադրբեջանը կբախվի հայ-ռուսական, գուցե նաև ավելի լայն պաշտպանությանը: Ադրբեջանը ստիպված կլինի ավելի ուժեղ սպառազինվել, քան Ռուսաստանը, ասել է Ստեփան Սաֆարյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Սաֆարյանն ասել է, որ այն կօգտվի առիթից և կփորձի մեծացնել տարածաշրջանի կախվածությունն իրենից: Ռուսաստանը փորձում է նաև հավասարակշռություն պահպանել` մի կողմից զենք վաճառելով Ադրբեջանին, մյուս կողմից` թարմացնելով ռազմական պայմանագրերը Հայաստանի հետ:

No comments: