Diplomat.am. 3-8-2010- Թուրք քաղաքագետ Սինան Օհանը գլխավորել է հայկական սփյուռքի դեմ պայքարի թուրք-ադրբեջանական խմբակը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, երեկ` Անկարայում, տեղի է ունեցել նոր կազմակերպության` Թուրք-Ադրբեջանական խմբակի շնորհանդեսը:
Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի Պետկոմիտեի հաղորդմամբ, դրա ղեկավար է ընտրվել Ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օհանը: Նրա խոսքերով, կազմակերպությունը ստեղծվել է պրոֆեսիոնալ լոբբիստական միավորման ձևով, որն ուղղված է Հայաստանի «հակաադրբեջանական և հակաթուրքական»
քաղաքականության հակազդմանը և Խոջալիում ադրբեջանցիների «ցեղասպանության» հաշվով հասարակական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի կողմից «բռնազավթած» Ադրբեջանի տարածքների ազատագրման անհրաժեշտությանը:
Շնորհանդեսին կարծիքներ են փոխանակվել խմբակի գործունեության հարցերի, դրա մտավոր ապահովման, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment