Tuesday, August 3, 2010

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարին «մերկացնող» պարբերականը կփակվի՞

Panorama.am. 3-8-2010- «Խուրալ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալին կարծում է, որ իր պարբերականի դեմ, վերջին ժամանակներս ներկայացվող դատական հայցերը պատվերով են կատարվում, ընդ որում դա արվում է իշխանական ամենաբարձր օղակներից: «Թուրան» լրատվական գործակալության տեղեկացմամբ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս նշել է, թե իրենց թերթի դեմ դատական հայցեր ներկայացնելու նախաձեռնությունը պատկանում է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևին: Զեյնալիի խոսքերով, իր պարբերականի դեմ դատական հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ թերթում «Բախտիյար Վախաբզադեի դեմ Ռամիզ Մեխտիևի մահափորձ կատարելու պլանը» վերնագրով նյութ է տպվել:

No comments: