Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին:
Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Սփյուռքի հայկական ներուժի համախմբման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են նաև Սփյուռքի հայկական համայնքները համախմբելու, համակարգող մարմիններ ստեղծելու հետ կապված հարցեր:
Գ.Մարտիրոսյանը հանդես է եկել Հայաստանի և Սփյուռքի հայ համայնքների տնտեսական գործակցության զարգացմանն ուղղված առաջարկով, ինչպես նաև ներկայացրել է համահայկական երիտասարդական զեղչային քարտ ստեղծելու գաղափարը:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment