Tuesday, August 3, 2010

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը թոռանն անվանակոչել է Էրդողան

Tert.am 3-8-2010- Գազայի հատվածը վերահսկողության տակ պահող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Իսմայիլ Հանիան նորածին թոռանը անվանակոչել է Էրդողան` ի պատիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը` վկայակոչելով իսրայելական Kanal 10 հեռուստաալիքը: Լրատվամիջոցի փոխանցմամբ` Գազայի հատվածի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիան նման կերպ իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիայի վարչապետին` Գազայի հատվածին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նշվում է նաև, որ Թայիփ Էրդողանի ժողովրդականությունը Գազայում կտրուկ աճել է Թուրքիայի կողմից Գազայի հատված այսպես կոչված մարդասիրական օգնություն ուղարկելու փորձից հետո:

No comments: