«Panorama.am», 23.08.2010: ՌԴ Կեմերովոյի շրջանի «Ռասպադսկայա» հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 68-ի:
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հաղորդում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Զոհերի թիվն աճել է, այն բանից հետո, երբ հիվանդանացում մահացել է պայթյունից տուժածներից ևս մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին 67 զոհի մասին:
Կեմերովոյի շրջանի «Ռասպադսկայա» հանքավայրում պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 9-ին:
Նշենք, որ ինչպես աղբյուրն է հաղորդում, 23 մարդու ճակատագիր դեռ մնում է անհայտ:
Monday, August 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment