Diplomat.am. 2-8-2010- ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանություններին:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար Կիտ Բինը` մեկնաբանելով տարածված տեղեկատվությունն առ այն, որ ԱՄՆ-ն 2011 թ. 10 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին:
Նրա խոսքերով, 2002 թ.-ից Միացյալ Նահանգների կառավարությունը ամեն տարի մոտ 2 մլն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար նախագծերի համար, ինչը ներառում է ականազերծումը, բնակավայրի կառուցումը, դպրոցների վերանորոգումը, առաջնահերթ բժշկա-սանիտարական օգնությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը:
«Վերջին միջոցներն ուղղված էին բացառապես ականազերծման և ջրամատակարարման ոլորտի նախագծերին: Հատկացված միջոցները միշտ ուղղվում են անմիջականորեն կատարող կազմակերպություններին: Միացյալ Նահանգները նաև համադրելի գումար են հատկացնում Ադրբեջանում` ականազերծմանն ուղղված միջոցառումների աջակցմանը և Լեռնային Ղարաբաղից հարկադրված գաղթածներին օգնելու համար», - ասել է նա:Monday, August 2, 2010
Դեսպանատուն. ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանություններին
Diplomat.am. 2-8-2010- ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանություններին:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար Կիտ Բինը` մեկնաբանելով տարածված տեղեկատվությունն առ այն, որ ԱՄՆ-ն 2011 թ. 10 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին:
Նրա խոսքերով, 2002 թ.-ից Միացյալ Նահանգների կառավարությունը ամեն տարի մոտ 2 մլն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար նախագծերի համար, ինչը ներառում է ականազերծումը, բնակավայրի կառուցումը, դպրոցների վերանորոգումը, առաջնահերթ բժշկա-սանիտարական օգնությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը:
«Վերջին միջոցներն ուղղված էին բացառապես ականազերծման և ջրամատակարարման ոլորտի նախագծերին: Հատկացված միջոցները միշտ ուղղվում են անմիջականորեն կատարող կազմակերպություններին: Միացյալ Նահանգները նաև համադրելի գումար են հատկացնում Ադրբեջանում` ականազերծմանն ուղղված միջոցառումների աջակցմանը և Լեռնային Ղարաբաղից հարկադրված գաղթածներին օգնելու համար», - ասել է նա:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment