Wednesday, August 4, 2010

Հանդիպել են Մանուչեհր Մոթթաքին և Արման Կիրակոսյանը

Panorama.am. 4-8-2010- Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի և ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային խնդիրներին առընչվող հարցեր: Այդ մասին հայտնում է «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Մանուչեհր Մոթթաքին շեշտել է երկկողմ կապերի ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես` տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրակայանի, գազատարի և երկաթգծի կառուցման ոլորտում: Արման Կիրակոսյանը դրական գնահատելով Իրանի դերը տարածաշրջանային զարգացումներում` նույնպես ցանկություն է հայտնել ընդլայնել հայ-իրանական տնտեսական և առևտրային կապերը:

No comments: