Wednesday, August 4, 2010

«Ժամանակ». Հայաստանին օգնելու Ռուսաստանի խոստումները սուտ են

News.am. 4-8-2010- Թերթը զրուցել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ զրույցից: - Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին նոր արձանագրությունում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ձեր կարծիքով, Հայաստանի ո՞ր հարեւաններից է Մոսկվան պաշտպանելու մեզ, երբ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներն են: - Ես հակված եմ կասկածի տակ առնել որեւէ մեկի կողմից Հայաստանին որեւէ կերպ օգնելու մասին խոստումները: Հայաստանը պետք է զարգացնի իր սեփական ուժը եւ հույսը չդնի որեւէ օտար պետության սուտ խոստումների վրա, լինի դա ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը կամ որեւէ այլ գերտերություն: Ինքնուրույնությունը առանցքային նշանակություն ունի փոխլրացման եւ հավասարակշռված քաղաքականություն վարելու տեսանկյունից, եւ պետք չէ այդքան հեշտությամբ հրաժարվել դրանից:

No comments: