Wednesday, August 4, 2010

ԱՄՆ-ում հայ ընտանիքի սպանողին մեղադրանք է առաջադրվել

News.am. 4-8-2010- Ալբերտ Տեր-Սարգսյանին, ով մեղադրվում է Կարինե Հակոբյանի սպանության մեջ, օգոստոստի 3-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ամուսնու եւ 8-ամյա դստեր՝ 2008թ. տեղի ուենցած սպանության մեջ, նաեւ այս տարվա սկզբին Սանսեթ փողոցում մարմնավաճառուհու վրա հարձակվելու մեջ, գրում է «Los Angeles Times»-ը: Պարբերականը մանրամասն ներկայացրել է գործի մանրամասները, որ ցնցել էր Լոս-Անջելեսի հայ համայնքին: Ըստ աղբյուրի՝ Տեր-Սարգսյանը ԱՄՆ է եկել մոտ 10 տարի առաջ եւ, փաստաբանների խոսքով, իրեն վարձու մարդասպան է երեւակայել: Տեր-Սարգսյանն ու նրա կինը դարձել են Սաֆարյան-Հակոբյան զույգի մտերիմ բարեկամը, հաղորդում է ոստիկանությունը: 2008թ. կեսերին Խաչիկ Սաֆարյանը խոստովանել է Տեր-Սարգսյանին, որ սիրավեպ է ունեցել այլ կնոջ հետ: Տեր-Սարգսյանը սիրահարված է եղել Կարինե Հակոբյանին եւ փորձել է օգտվել իրավիճակից: Սակայն երբ դավաճանությունը բացահայտվել է, Կարինե Հակոբյանը չի բաժանվել ամուսնուց; Դա վրդովեցրել է Տեր-Սարգսյանին, ով անցել է վճռական գործողությունների: Սաֆարյանը երկիրը լքելու անանուն սպառնալիքներ է ստացել: Մի քանի օր անց նա եւ դուստրը սպանվել են: Սպանությունից հետո էլ Տեր-Սարգսյանը հետապնդել է Կարինե Հակոբյանին, սակայն ապարդյուն: Ոստիկանությունը կարծում է, որ կնոջ մերժումն էլ եղել է նրան սպանելու պատճառը: Ալբերտ Տեր-Սարգսյանի վրա կասկած է առաջացել, երբ նրա ղեկավարը ոստիկանությանը հայտնել է, որ նրա մոտ զենք է տեսել: Հիշեցնենք, որ Լոս-Անջելեսում մարտի 26-ին սպանվել էր Կարինե Հակոբյանը: Պարանոցի հատվածում հրազենային վնասվածքով դին հայտնաբերել էր նրա 14-ամյա դուստրը: 2008թ. դեկտեմբերի 11-ին սպանվել էին նրա ամուսինը՝ Խաչիկ Սաֆարյանն ու դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը: Հակոբյանն ու Սաֆարյանն ամուսնացել էին Երեւանում եւ 2003թ. տեղափոխվել ԱՄՆ:

No comments: