Thursday, August 19, 2010

Դավութօղլուն ցավում է Հրանտ Դինքին նեոնացիստի հետ համեմատելու համար

Tert.am. 19-8-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ցավում է այն բանի համար, որ Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացրած պաշտպանության տեքստում Հրանտ Դինքին համեմատել է նեոնացիստի հետ։ «Ես ցավում են խոսքի ազատության վերաբերյալ Եվրոպական դատարանին ուղարկված թուրքական կողմի պաշտպանական տեքստի համար։ Դա չպետք է տեղի ունենար։ Որպես մտավորական և որպես նախարար, ես չեմ կարող ընդունելի համարել դա»,– ասել է նա՝ ընդգծելով, որ իրեն վշտացրել է այդ տեղեկությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, որ ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը, և երբ պաշտպանությունն ուղարկվել է Եվրոպական դատարան, ինքը երկրում չի եղել։

No comments: